Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների կատարման շուրջ, քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը անդրադարձ է կատարվել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: Կլաարը ներկայացրել է տարածաշրջան առաջին այցից ստացած տպավորությունները։ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Մալթայի ԱԳ նախարարների հետ:
Էրդողանը և Պուտինը «լուրջ մտահոգություն» են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի նախաձեռնության կապակցությամբ։